Հավաքվածները տեղեկացնում էին, որ իրենք Վեհափառի համար որևէ վտանգ չեն ներկայացնում և պահանջում էին, որ նա իջնի մեքենայից։ Ոստիկանների ժամանումից հետո Գարեգին Բ-ն իջավ մեքենայից և ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ։ Ցուցարարները շարունակեցին իրենց պահանջները ներկայացնել կաթողիկոսին և վանկարկել «Գարեգին, հեռացի՜ր»։
«Մենք մեծ հույսեր ենք կապում Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի և անձամբ Ձեզ հետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք անհամբերությամբ ենք սպասում հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը` համապատասխան միջազգային իրավունքի նորմերին, մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Հուլիսի 14-ին, 15-ին և 19-ին առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։
Կոռուպցիայի և իշխանության չարաշահումների դեմ կառավարության պայքարը թեև դեռ գտնվում է սկզբնական փուլում, արդեն լուրջ փոփոխություններ է առաջացրել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտում, հույս արթնացրել մեր հանրության մեջ, որ թալանի և կեղեքման համակարգը վերջնականապես կկազմաքանդվի։
Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավորները որոշել են կառավարությանը ստիպել քանդել Թաջ Մահալը, եթե չվերականգնվի, հայտնում է Hindustan Times թերթը։ Դատավորները համարում են, որ հուշարձանին անդառնալի վնաս է հասցվել։
Հուլիսի 8-14-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 170 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 1500 կրակոց:
«Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել ընկերությունում իրականացված ստուգումների մասին ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...